14 05 2024

ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները․ «Հրապարակ»

ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։

Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր»: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ