25 04 2024

«Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. «Հրապարակ»

«Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր:

Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ, եւ իշխանություններին ամենօրյա ռեժիմով ձաղկում էին, թե ինչու է ուշանում «Քարֆուրի» մուտքը:

«Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի եւ հեռանում են Հայաստանից:

Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի․ «Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ