«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության եւ Հանրապետականի անմիջական հարեւանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում: Տեւական ժամանակ է՝ այստեղ նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ժամանակին այստեղ ԲՀԿ-ի շտաբն էր` ինչ-որ նախընտրական փուլում, ընտրություններն ավարտվելուց հետո ԲՀԿ-ն դուրս եկավ:
Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեեւ բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին եւ տեղափոխվեցին: ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը