Այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՔՊ-ի՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակի մոտ ռումբ կա: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Տեղում աշխատանք են իրականացրել Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել:
«Մուլյաժ էր, առայժմ պայթուցիկ չի ներկայացնում իրենից: Վնասազերծված է»,- հայտնել է Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը