29 03 2022

Գարիկ Սարգսյանն անակնկալի է եկել. «Հրապարակ»

Գարիկ Սարգսյանն անակնկալի է եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաեւ Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետեւել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։

Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաեւ ԱԻ փոխնախարար Արմեն Փամփուխչյանը եւ այլք։

Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց․ «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբեւէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն եւ ամենայն բարիք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ