27 03 2022

Գարիկ Սարգսյանը վախեցել է լրագրողներից



Վեդի խոշորացված համյանքի ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը  այսօր` մարտի 27-ին, քվեարկելուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: 

Yerevan.Today-ի լրագրողի հարցին՝ արդյոք հհիշում է որևէ պաշտպանության նախարարի, որն այդքան ակտիվ կմասնակցի  քարոզարշավի, կամ ինչ կարծիք ունի դիրքային զիջումների մասին, Սարգսյանը առանց որևէ պատասխանի հեռացավ։ 

Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ