26 03 2024

Խորհրդարանում մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին լցված. «Հրապարակ»

Խորհրդարանում մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին լցված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում աննախադեպ անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկվել` ուժայինների ղեկավարների այցով պայմանավորված։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ էին եկել՝ կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցը ներկայացնելու։

Խորհրդարանում մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին լցված, իսկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին շենք մուտք գործելուց առաջ ոչ թե ստուգում էին, այլ, կարելի է ասել, մանրազնին խուզարկում` չբավարարվելով ռենտգեն սկաներների միջով անցկացնելով։ Հերթապահություն անող աշխատակիցները ձեռքի զննող գործիքով էլ էին վերից վար զննում լրագրողներին:

Պարտադրում էին անգամ դատարկել գրպանները: Այդքան փորձություններից հետո խորհրդարան հասած լրագրողները նախարարներին ընդամենը մի քանի րոպե տեսնելու հնարավորություն ունեցան։ Դիցուք, ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն առաջարկել են նիստը փակ անցկացնել, իսկ այնուհետեւ ծլկել են հետնամուտքով, որ խուսափեն լրագրողների հարցերից։ Փակ քննարկման ժամանակ էլ հատուկ սարք է տեղադրվել, որտեղ հավաքել դրել են պատգամավորների հեռախոսները, որ թույլ չտան գաղտնալսել հանդիպումը։ Երանի նույն ջանասիրությամբ ու ճարպկությամբ էլ մեր հայրենիքի պաշտպանական ու անվտանգային հարցերին մոտենային»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ