01 03 2024

Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. «Հրապարակ»

Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձեւավորվել։

Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի ավագանու ընտրություններից հետո:

ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների եւ այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։

Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան եւ դեպի Եվրոպա վիրտուալ «ուղեւորությունը»։ Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ