09 06 2023

60 տոկոսը համարում է, որ պետք է իրականացնել արտահերթ ընտրություն և ձևավորել նոր կառավարություն․ GALLUP

60 տոկոսը համարում է, որ պետք է իրականացնել արտահերթ ընտրություն և ձևավորել նոր կառավարություն․ GALLUP

Հայաստանում անցկացվել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին հարց է տրվել․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • Միանշանակ անհրաժեշտ է - 41 տոկոս
  • Ավելի շուտ անհրաժեշտ է - 18,9 տոկոս
  • Ավելի շուտ անհրաժեշտ չէ - 12,2 տոկոս
  • Ընդհանրապես անհրաժեշտ չէ - 19,5 տոկոս
  • Դժվարանում եմ պատասխանել – 8,5 տոկոս։

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հարցում իրականացրել են հեռախոսով, մասնակցել է 1100 քաղաքացի։ Այն իրականացվել է մայիսի 27-31-ը։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ