23 06 2022

Այս իշխանությունները, 4 տարի լինելով իշխանության ղեկին, այդպես էլ չձերբազատվեցին նորելուկի սինդրոմից․ Տոնոյան



«Տրամաբանությունը հուշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անխուսափելի է ․ ասել, թե՝ այդ ընտրություների անցկացումը կհանգուցալուծի քաղաքական ճգնաժամը, միանշանակ այդպես չի լինելու և ,միգուցե, անհրաժեշտություն առաջանա նորից ու նորից անցկացնել խորհրդարանական ընտրություններ այնքան ժամանակ, մինչև ձևավորի այնպիսի իշխանություն, կառավարություն , որը հստակ կարող է ապահովագրել իր ժողովրդին, իր ազգաբնակչությանը  և երկիրը տանել զարգացման հունով»,-այս մասին ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը ՝ «Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ։

Հարցին, ըստ որի ԲՀԿ-ն ակտիվ շփում ունենալով հանրության տարբեր շերտերիր հետ, ի՞նչ է արձանագրել՝  հանրության տրամադրության և ազդակների հետ կապված, նա նշեց․

«Հանրության ազդակները բացարձակ դրական չեն՝  երկրում տիրող իրավիճակի նկատմամբ ։ Այն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ հույսեր էին տածում այս իշխանությունների հետ կապված նրանք ևս հիասթափված են։ Այս իշխանությունները,  4 տարի լինելով իշխանությա ղեկին,  այդպես էլ չձերբազատվեցին նորելուկի սինդրոմից , աչքաչափով երկիրը կառավարելու սկզբունքից»,-ասաց իվետա Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ