«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «չիստկա» անել գործադիրում ու ազատվել մի շարք անգործունյա նախարարներից, բայց, արի ու տես, Փաշինյանի կադրային պահեստն այնքան սնանկ է, փորձառու մասնագետներ չկան, որ փոխարինողներ չի գտնում:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկացել է, այսպես ասած, «ռակիրովկաների» գնալ ու օրենսդիրից պատգամավորներին բերել գործադիր, անգամ նրանց առաջարկել է այս կամ այն նախարարի պաշտոնը, բայց ՔՊ-ական պատգամավորները տարբեր պատճառաբանություններով մերժել են՝ փորձելով նաեւ չբարկացնել Փաշինյանին:
Տեղեկացանք նաեւ, որ պատճառն էլ այն է, որ պատգամավորները չեն ցանկանում Փաշինյանի անմիջական վերահսկողության տակ լինել ու խուսափում են նրա հետ ամենօրյա անմիջական առերեսումներից:
Բացի սա, ինչպես մեզ հայտնեցին, ՔՊ-ականներն իրենց հարմարավետ են զգում խորհրդարանում, ավելի «պրեստիժ» են համարում պատգամավորի պաշտոնը, դրա համար էլ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը