15 02 2024

Փաշինյանը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած․ «Ժողովուրդ»

Փաշինյանը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են և՛ Փաշինյանը, և՛ իշխանության, և՛ ՔՊ վերնախավի ներսում: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը այդ հարցում ևս մտափոխվի:

Գերատեսչության բոլոր ղեկավարներից, կառավարության ենթակա բոլոր մարմիններից, վարչապետին ենթակա բոլոր մարմինների ղեկավարներից Փաշինյանը դժգոհ է ու մարդկանց է փնտրում՝ մեկը մյուսով փոխարինելու համար: Վարչապետը կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնած. օրենսդիր մարմնի անդամներին, որոնք իր հավատարիմներն են, վստահում է, առաջարկում է տեղափոխվել գործադիր մարմին: Այդ հարցում, սակայն, դեռևս հաջողություն չունի. պատգամավորները հրաժարվում են նախարարի պորտֆեյլ վերցնել: Այս պահին Փաշինյանի հույսը կադրային բանկն է, բայց, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, այնտեղից էլ չի կարողանում մարդ գտնել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ