31 01 2024

Ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, եւ «Արցախն Ադրբեջան է»․ «Հրապարակ»

Ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, եւ «Արցախն Ադրբեջան է»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում: Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ դեկտեմբերի վերջի տվյալներով Արցախում առավելագույնը 15 մարդ է մնացել, որոնք ունեն ռուսական կամ այլ խառը ծագում, ընդ որում՝ ծերեր են, հաշմանդամներ: Նրանց կեցության հարցերը հոգում է Կարմիր խաչը` շաբաթական 1-2 անգամ սնունդ փոխանցելով, կամ ստանում են ռուս խաղաղապահներից։

Մեզ ասացին, որ ադրբեջանցիներ էլ չեն հաստատվել Ստեփանակերտում, թեեւ վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան հաղորդեց, թե Ստեփանակերտում նախագահական ընտրությունների ընտրատեղամասեր են բացել: Հավանաբար, Ալիեւի ռեժիմը պատրաստվում է նոր բեմականացման, եւ Արցախում մնացած արցախցիների քվեարկության լուսանկարներով ուզում են աշխարհին մոլորեցնել, թե Արցախում բնակչություն կա, եւ «Արցախն Ադրբեջան է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ