«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների հարաբերությունները թեւակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ առաջին պլան եկել:
Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արեւմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց եւ Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ եւ մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։
ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը