25 01 2024

Ի՞նչ են հորդորել առավել ակտիվ արցախցիներին․ «Փաստ»

Ի՞նչ են հորդորել առավել ակտիվ արցախցիներին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի գործող իշխանությունները բավական ակտիվ կերպով ոչ միայն հետևում են Արցախից բռնի տեղահանումից հետո Հայաստան տեղափոխված հասարակական ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչների գործունեությանը, այլև որոշակի «աշխատանքներ» են տանում նրանց հետ կապված։ Մասնավորաբար, ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, «համապատասխան կառույցները» առավել ակտիվ արցախցիների, այդ թվում՝ Արցախի ԱԺ մի քանի պատգամավորների, հրավիրել են «առանձնազրույցների»։

Ի մասնավորի, նրանց հորդորել են, որ Արցախի, ինքնիշխանության վերականգնման, վերադարձի թեմաները շատ չշահարկեն, նվազեցնեն, կամ «ավելի ցանկալի է»՝ դադարեցնեն կոշտ քննադատությունները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ, քանի որ նշյալը ուղղակիորեն կվնասի ՀՀ անվտանգությանը և կհանգեցնի նոր պատերազմի։

Ի դեպ, անզեն աչքով էլ նկատելի է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքական հատվածի մի շարք ներկայացուցիչներ, որոնք դեռևս սեպտեմբերին բավական ակտիվ ու բուռն հայտարարություններ ու մեկնաբանություններ էին անում, կա՛մ հեռացել են ՀՀ-ից, կա՛մ խուսափում են քաղաքական ակտիվություն ցուցաբերել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ