«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրվա իշխանության կողմից Ալավերդիում իրականացրած «իմպիչմենթ» օպերացիայի հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն ոչ միայն «իրենով է արել» Ալավերդու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամներից մեկին, այլև, պարզվում է, հենց իր թիմի ներսում է փոփոխություն արել. ի մասնավորի, հեռացրել է ավագանու սկզբունքային անդամներից մեկին՝ Մարիաննա Պեպանյանին, որը դեմ է եղել համայնքի ղեկավարին՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Ալավերդու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «գործով» ևս զբաղվել է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որին օգնել է իր մայրիկը։ Ավելին, մենք տեղեկություններ ունեինք, որ ճնշումների ներքո մանդատը վայր դրած Մարիաննա Պեպանյանը ոչ թե ինքն է դիմում գրել, ինչպես պահանջում է օրենքը, այլ լիազորագիր է տվել հենց... Արեն Մկրտչյանի մայրիկին՝ Մարգարիտա Աբգարյանին։
«Փաստը» երեկ դիմեց տիկին Աբգարյանին՝ խնդրելով պատասխանել՝ որքանով են ճիշտ այս տեղեկությունները: Նախ՝ իմանալով, թե ով է զանգահարում և ինչի համար, նա ասաց, որ աշխատանքի է և չի կարող աշխատանքի ժամին պատասխանել մեր հարցերին: Մարգարիտա Աբգարյանը խնդրեց զանգահարել աշխատանքային օրվա ավարտից, այսինքն՝ 18:00-ից հետո, սակայն երեկոյան մեր զանգերը, ցավոք, այդպես էլ անպատասխան մնացին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը