«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն որոշել է ակտիվացնել կուսակցության մարզային խմբերը: Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կուսակցությունը, բացի վարչության եւ նախաձեռնող խմբի հերթական նիստերից, շաբաթ օրերին նախաձեռնող խմբի նիստ է անում նաեւ մարզերում:
Նոյեմբերի 25-ին կուսակցությունը վարչության նիստ էր արել Արմավիրի մարզում, իսկ անցած շաբաթ էլ՝ դեկտեմբերի 2-ին՝ Հրազդան քաղաքում: Մարզային նիստերին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, մարզպետները եւ կուսակցության մարզային ակտիվը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի նիստեր անցկացնել մարզերում: Ինչպես մեզ փոխանցեցին, մարզային ակտիվից պարբերաբար դժգոհություններ են եղել, որ ցանկանում են մասնակցել նախաձեռնող խմբի նիստերին, բայց չեն կարողանում. նախ՝ տեղափոխվելն է իրենց համար խնդիր, բացի դա, ՔՊ կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակը փոքր է, այս պահին դեռ վերանորոգումներ են այդտեղ ընթանում, շատ մարդ չի տեղավորվում:
Ահա այս պատճառով ՔՊ-ականները որոշել են փոխզիջման գնալ, այցելել մարզեր, այնտեղ նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը