29 11 2023

ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո․ «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն պետք է անվտանգային երաշխիքներ տան։

«Հայաստանը ժողովրդավար պետություն է, միանշանակ, կարող է ցանկացած այլ երկրի քաղաքացու անվտանգության երաշխիքներ տալ»: Իսկ զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնելո՞ւ եք։ «Աշխարհը նոր չի ստեղծվել, կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ, հետո էլի են պատերազմել, ու այսպես շարունակ»։ Իսկ Դուք կարո՞ղ եք ապրել այն մարդկանց կողքին, որոնք մեր տղաներին են սպանել, հայրենիք խլել։ «Դա, իհարկե, ողբերգական իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, հանրությունները պետք է փորձեն իրար հետ հաշտվել՝ անգամ այսքանից հետո»։ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ փախստականների վերադարձի հարցը երկուստեք պետք է քննարկվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ