27 12 2022

«Հայրը» եղբորը նստացրել է

«Հայրը» եղբորը նստացրել է

ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիլեն Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է պաշտպանության նախկին նախարար, ներկայում կալանքի տակ պահվող Դավիթ Տոնոյանի լուսանկարը և գրել․ «Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55-ա, և մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը (որակավարում չտամ ինչպիսի ու ինչու համար վերջը, չասեն՝ էլի ասեց, բայց մի օր կասեմ, քանզի ճշմարտությունը տենց երևույթ է, ոնց էլ լինի վերջում բարձրաձայնվում է, ուղղակի դրան կա ճիշտ ժամանակը»:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու մեջ։
Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, միջնորդությամբ կրկին դիմելու են դատարանին խափանման միջոցի փոփոխության նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ