12 09 2022

ՀՀ-ում հանցագործությունների աճի ֆոնին ՔՊ-ն քաղաքացիներին զենք կրելու իրավունք տվեց

ՀՀ-ում հանցագործությունների աճի ֆոնին ՔՊ-ն քաղաքացիներին զենք կրելու իրավունք տվեց

ԱԺ այսօրվա նիստի ՔՊ-ն քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագծերի փաթեթը:  Օրինագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին պետք է զենք ունենալու իրավունք տրվի։

Այդ իրավունքը, ինչպես նշեց պատգամավորը, պետք է տրվի նրանց՝ ինքնապաշտպանության ապահովման համար։ Իսկ օրենքը, Գաբրիելյանի խոսքով, չի փոխվել 24 տարի։

Նրա խոսքով, գործող օրենսդրությունն ըստ էության խորհրդային շրջանի կանոնակարգման կրկնությունն է։ Այդպես, քաղաքացիներին թույլատրվում է միայն որսորդական եւ սպորտային զենք ունենալ։ Ինքնապաշտպանության համար նախատեսված զենքերը կարող են ունենալ միայն իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ընդ որում, օրենսդրական նախաձեռնության համաձայն, քաղաքացիական համակցված կամ երկարափող հրազեն գնելու իրավունք կարող են ունենալ միայն 21 տարին լրացած քաղաքացիները։ Այլ տեսակի քաղաքացիական զենքը, ոստիկանությունից դրա գնման համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, կարողեն իրենց թույլ տալ 18 տարին լրացած անձինք։

Յուրաքանչյուր քաղաքացու կթույլատրվի նաև 10 միավոր քաղաքացիական զենք ձեռք բերել։ Բացի այդ, կտրվի պահման և կրելու, ինչպես նաև անսահմանափակ քանակությամբ զենք ձեռք բերելու իրավունք՝ հետագայում հավաքածուի ստեղծման և դրա ցուցադրման համար։

«Այդ զենքը հնարավոր կլինի գրանցել այն ձեռք բերելուց հետո միայն 10 օրվա ընթացքում»,- նշեց պատգամավորը։ Օտարերկրացիները եւս կկարողանան զենք գնել Հայաստանում։

Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է նաև զենքի կիրառման ուսուցման հիմունքներ։ Այնուամենայնիվ, կա քաղաքացիների մի խումբ, որը չի ստանա այս դասընթացը։

Այդպես, Հայաստանի պետական ​​զինվորական կազմակերպություններում առնվազն 5 տարի ծառայած կամ ծառայող, ժամկետից շուտ ծառայությունը չավարտած քաղաքացիները կազատվեն վերապատրաստումից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ