«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրերս աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 164 մանկապարտեզի վարիչը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, պատճառը կոնֆլիկտայնությունն է, սաների, ծնողների ու աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքը:
Սակայն, ինչպես երևում է, սա «բացառիկ» դեպք չի լինի, և առաջիկայում ազատումների նոր շարք է սպասվում: Մեր հավաստի տեղեկություններով, ներկայում ևս 15 մանկապարտեզի տնօրեններ, այսպես ասած, «մազից են կախված»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը