«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Ինչպես տեղեկացանք, նիստի օրակարգը եւ անցկացման հստակ օրը դեռ որոշված չէ. քննարկումներ են ընթանում այս մասով: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են իրենց համաձայնությունը՝ նիստին մասնակցության մասով:
Թե ինչ արդյունք կտա Արցախի Ազգային ժողովի նիստը, ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը