21 11 2023

Արցախի ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված խնդիրները չեն կարողանում լուծել․ «Իրավունք»

Արցախի ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված խնդիրները չեն կարողանում լուծել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` թեպետ պատգամավորների կոնսենսուս կա, որ Արցախի վտարանդի Ազգային ժողովը պետք է գործի եւ նիստեր գումարի, սակայն առայսօր ԱԺ նիստ անցկացնելու ընթացակարգի հետ կապված խնդիրները չեն կարողանում լուծել` Սահմանադրությամբ վերապահված շրջանակում:

Ըստ էության, նիստն անցկացնելը նաեւ ձգձգվում է` ոչ միայն տեխնիկական ու իրավական խնդիրներով պայմանավորված, այլ հայաստանյան իշխանության այս հարցում առկա դժկամությամբ պայմանավորված:

Օրենսդիրները չեն ցանկանում գրգռել առանց այն էլ ոչ միանշանակ հարաբերությունները հայաստանյան իշխանության հետ: Արդյունքում արդեն երրորդ ամիսն է, ինչ Արցախի խորհրդարանը նիստ չի գումարել: Մինչդեռ կա նաեւ խնդիր երկու թափուր աթոռի համալրման: Ազատ է մնացել ոչ միայն «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի վայր դրած մանդատը` պետնախարար նշանակվելուց հետո, այլեւ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Բաղդասարյանն է բոլորովին վերջերս մանդատը վայր դնելու հրաժարականի դիմում ներկայացրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ