11 11 2023

Քաղաքապետարանը մոտ մոտ 505 հազար դոլար արդեն ծախսել է ամանորին նախապատրաստվելու համար. «Հրապարակ»

Քաղաքապետարանը մոտ մոտ 505 հազար դոլար արդեն ծախսել է ամանորին նախապատրաստվելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են՝ արդեն իսկ առկա լուսավորության սարքերի դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում եւ այլն։ Ամանորին դեռ մեկուկես ամսից ավելի ժամանակ կա, վստահաբար՝ քաղաքապետարանը լրացուցիչ ծախսեր եւս կկատարի:

Հիշեցնենք, որ այս նույն «Սինեմարտ» ընկերությանն էին պատվիրել նաեւ անցած տարվա Ամանորի կազմակերպումը` հսկայական գումարներ էին վճարել, նորից մեկ անձից գնումներ արել: Իսկ այս ընկերությունը «դռելով» ծակծկել էր Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերը, ինչի արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ