03 11 2023

Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան:

Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում:
Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տեւական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ:

ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ