01 11 2023

Ադրբեջանցիները մտադիր են Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել․ «Հրապարակ»

Ադրբեջանցիները մտադիր են Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այդ մասին՝ ընդգծելով, որ զորահանդեսին կմասնակցի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, չնայած որ Հայաստանում պաշտոնական ամենաբարձր մակարդակում, անգամ՝ նոյեմբերի 9-ին, դեռ հերքում էին այդ լուրերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ