24 06 2020

Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը Մոսկվայում․ ՈւՂԻՂ



Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես է անցկացվում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Իսկզբանե նախատեսվում էր այն անցկացնել մայիսի 9-ին, սակայն շքերթը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի պատճառով (մայրաքաղաքի վրայով թռան ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ): Շքերթը նվիրված է 1945-ի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի պատմական շքերթի անցկացման օրվան:

Հաղթանակի ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող, 216 միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Երաժշտական ​​նվագակցումը կապահովի պաշտպանական գերատեսչության նվագախումբը: Շքերթային հաշվարկները եւ մեխանիզացված շարասյուները հունիսի 8-ից 15-ը պատրաստվածություն են անցել Ալաբինայի (Մոսկվայի մարզ) հարթակում, հունիսի 17-ին եւ 18-ին Մոսկվայի կենտրոնում փորձեր են անցկացվել ցամաքային տեխնիկայի մասնակցությամբ, հունիսի 20-ին անցկացվել է շքերթի գլխավոր փորձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ