«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ, որը տեղի կունենա այսօր։
Փաշինյանը Սյունիք է մեկնում մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով: Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է։ Նախօրեին Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը