18 10 2023

Քպ-ականն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել․ «Ժողովուրդ»

Քպ-ականն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու եւ այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը եւ ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերեւս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաեւ ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»: 

Հիշեցնենք, որ մինչ 2021 թվականը Էմմա Պալյանն ինքն էր գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը, իսկ 2021թ.-ի գարնանը վերցրեց պատգամավորական մանդատը: Էմմա Պալյանը նաեւ ԱԺ-ում վայելում է Ալեն Սիմոնյանի հովանավորությունը, քանի որ մինչ հեղափոխությունը Պալյանն Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ»-ում էր աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է թեմային, թե ինչպես են ՔՊ-ականներն իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին ԱԺ-ում եւ այլ պետական կառույցներում աշխատանքի տեղավորում: Այսպիսով, ստացվում է, որ նախկինների ԽԾԲ-ն քննադատող թավշյահեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվում այս արատավոր բարքից, այլեւ մեծ հաճույքով շարունակում ու ծաղկեցնում են այն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ