06 10 2023

ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին շարունակում է ամբիոններից հեգնել, ծաղրել իր ընդդիմախոսներին, հատկապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, նրանց խամաճիկային եւ լուսանցքային անվանելով, քանի որ ձախողեցին իշխանափոխության ծրագրերը, չկարողացան մարդ հավաքել հրապարակում, իսկ ինքն իրեն համարում է լեգիտիմ, ընտրված, ժողովրդից պողպատե մանդատ ստացած, սակայն ներքուստ հասկանում է, որ դրանք սոսկ բառեր են, որոնց տակ հիմք չկա: Եվ անհանգիստ է իշխանության կորստի վախից ու տագնապած։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է՝ առաջիկայում ակտիվորեն այցելել մարզային կառույցներ, հանդիպել շարքային ՔՊ-ականների հետ, լուծում տալ նրանց հուզող խնդիրներին, ցույց տալ, որ իշխանությանը վտանգ չի սպառնում` իրենք իրենց անառիկ դիրքում են, որ եթե հանկարծ երկրում բողոքի ալիք բարձրանա, չմտածեն, թե իշխանության նավը խորտակվում է, ու արագորեն լքեն այն։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ փիառն ու ներշնչանքն ավելի կարեւոր են, քան մարդկանց իրական տեսածն ու զգացածը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ