«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով նախաքննական մարմնի կողմից նշանակված հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննությունը մոտեցել է ավարտին, և առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը կտրվի նախաքննական մարմնին: Ասել է թե՝ գնդակը իրավապահների դաշտում է՝ Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան, թե կկարճվի:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել էր։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է երկու դրվագով, երկուսն էլ 44-օրյա պատերազմին են առնչվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը