10 11 2023

էս եզրակացութանը որ անդրադառնան, պետք է քրեական հետապնդումը դադարեցնեն. Ջալալ Հարությունյանի փաստաբան



«Այսօր Քննչական մարմնից տեղեկացանք , որ մեզ հրավիրում են գործի ավարտը հայտնելու մասին, այսինքն՝ Քննչական մարմինն արդեն վերջնական ձևավորված կարծիք ունի , որ երկրորդ դրվագով  գործն ուղարկվում է դատարան»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Ուզում ենք հասկանալ, որ եթե այս ատիճանի առերևույթ է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայությունը , ի՞նչն է նպատակը դատարան ուղարկելու. տպավորություն է, որ  անկախ ամեն ինչից գործը պետք է գնա դատարան: Մեր քննչական մարմինները, դատախազությունը, չեմ հիշում դեպք, որ սկսեն քննել որևէ հնչեղ գործ և դատարան չուղարկվի : Նոր մեղադրանքն առաջադրված է, բայց մեղադրանքում մեկ բառով անգամ  չի անդրադարձվել եզրակացությանը , որովհետև եթե անդրադառնան անմիջապես կդադարեցեն քրեական հետապնդումը:  Մեր էրեխեքին ոգեշնչող կերպար ունենք և ամեն գնով փորձ են անում  արատավորել , սևացնել  այդ կերպարն ու զերծ պահեն բանակն ուժեղացնելու գործում նրա ծառայությունից, նրա դերակատարումից,  գործոնից»:

Հիշեցնենք, որ, ըստ Արսեն Սարդարյանի, Ջալալ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ