13 09 2023

Բաքոյանը ծառայողական մեքենայով մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է․ «Հրապարակ»

Բաքոյանը ծառայողական մեքենայով մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանին ազատելուց հետո այն հանձնվել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին, ով հանրությանը հայտնի է իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու հայտնի պատմությամբ: ՄԻ հանձնաժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու պահից սկսած՝ Բաքոյանը պետական ծառայողական մեքենան անխնա շահագործում է․ մեր թղթակիցը հաճախ այն ֆիքսել է «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմաց կանգնած:

ԱԺ աղբյուրներից տեղեկացանք, որ Բաքոյանը վերջին մեկուկես ամսում արդեն 5 անգամ տուգանվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար՝ գրեթե յուրաքանչյուր անգամ՝ 20 հազար դրամով եւ գրեթե բոլորը՝ արձակուրդի շրջանում: Բաքոյանի տուգանքները վճարել է Ազգային ժողովը, այսինքն, մենք՝ հարկատուներս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ