09 09 2023

Կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա․ «Հրապարակ»

Կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը 11.00-ին՝ արտահերթ նիստում, Արցախի նախագահ կընտրի։ Միակ թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է, ով Բակո Սահակյանի տարիներից բարձր պաշտոններ է զբաղեցրել` ԱԱԾ տնօրեն, ԱԽ քարտուղար։ Ի՞նչ կուրս է որդեգրելու նա։

Մեզ վստահեցնում են, որ նա ՀՀ իշխանությունների հետ, ի տարբերություն նախկինի, հարաբերվելու է ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական՝ կուրորեն չի կատարի Փաշինյանի հրահանգները, թեեւ սուր առճակատման էլ չի գնա։ Ասում են, դժվար է Շահրամանյանին ռուսական գծի գործիչ համարել, բայց Արցախի նախագահը պետք է առաջնորդվի նախ Արցախի շահով, ինչը նշանակում է՝ հաշվի առնել խաղաղապահների գոյությունը եւ արդյունավետ հարաբերվել ՌԴ-ի հետ:

Խաղաղապահների հրամանատարությունը հասկացրել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են այն գործիչները, որոնք Հայաստանի հանձնարարություններն են կատարում` ի վնաս ՌԴ-ի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ