07 09 2023

Ո՞վ է նշանակվելու Արցախի պետնախարար․ «Հրապարակ»

Ո՞վ է նշանակվելու Արցախի պետնախարար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ապագա կառավարությունում կստանա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Խոսքն «Ազատ հայրենիք»-ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Հարությունյանի մասին է, ով ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն` միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։ Երկրի քաղաքական կառավարումն ու ուժայինների աշխատանքի համակարգումն իրականացնելու է Արցախի նախագահը:

Նշենք, որ Արցախի խորհրդարանը շաբաթ օրը երկրի նախագահ կընտրի: Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ «Ազատ հայրենիք» խմբակցությունը նրա հետ սեպտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել։ Նոր նախագահի ընտրությունից հետո կձեւավորվի նաեւ նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, կլինի կոնսենսուսային, որտեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ