«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը, որ մոնոներկայացումներից հետո որոշել է նախընտրական հյուրախաղերով շրջել մայրաքաղաք Երևանում, պետք է ազնիվ պատասխանի մի կարևոր հարցի. իր կինն ու երեխաները ո՞ր երկրի քաղաքացիներ են:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, երկու օր շարունակ փորձեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանից կամ նրա թիմից պարզել, թե արդյոք Մարությանի երեխաները և կինը՝ Իվա Մարությանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ, արդյոք նրանք երկքաղաքացիներ են, սակայն ապարդյուն. չստացվեց: Պետական կառույցներն էլ այս ինֆորմացիան համարում են անձնական տվյալ՝ գաղտնիք:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել առ այն, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են: Հուսանք՝ այս հրապարակումից հետո շատ թափանցիկ «քաղաքապետը» իր առաջիկա մոնոներկայացումներից մեկում կբացատրի, թե իր ընտանիքի անդամները որ երկրի քաղաքացիներ են, որով ի ցույց կդրվի նաև նրա սերն ու վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ:»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը