«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես տարի կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի 2 նիստի կմասնակցի՝ օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Տոնոյանը խորհրդարան է ժամանելու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Ըստ մեր աղբյուրի՝ նիստն անցկացվելու է փակ ֆորմատով, առցանց չի հեռարձակվելու, ինչպես եղավ վարչապետ Փաշինյանի մասնակցության ժամանակ։
Մինչդեռ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, թե Տոնոյանի հետ համաձայնեցնելուց հետո կորոշեն՝ նիստը անցկացնել բաց, թե փակ ձեւաչափով։ Սա նշանակում է, որ նախկին նախարարը դեմ չէ փակ ձեւաչափին։ Սակայն մինչեւ Փաշինյանի՝ հանձնաժողով գնալը, Տոնոյանն իր մասնակցության համար պայման էր դրել, թե կգա այն ժամանակ, երբ Փաշինյանը ներկա գտնվի, իսկ նիստը լինի բաց։ Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը եւ առճակատման չգնալ Փաշինյանի հետ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը