26 07 2023

ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո բնակարան ու կայանատեղի է գնել. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորը հեղափոխությունից հետո բնակարան ու կայանատեղի է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որ քաղհասարակությունից է խորհրդարան մտել, իր կարողություններն է մեծացնում: Պատգամավորը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, բնակարան եւ ավտոկայանատեղի է գնել։ Երկուսն էլ գնվել են նույն օրում՝ մարտի 20-ին, Արաբկիր վարչական շրջանում:

Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որից 90 հազարը «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից է ստացել, 24 հազարը՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից, իսկ մնացածն էլ նրա աշխատավարձն է։ Թե ինչի դիմաց է դրամաշնորհներով աշխատող այդ կազմակերպություններից գումար ստացել Տիգրանյանը, հայտարարագրում չի երեւում: «Թրանսփերփնսի ինտթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության նախկին աշխատակիցը շատ բաներ փակել է հայտարարագրում:

Բանն այն է, որ, «Պատգամավորի երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պատգամավորը կարող է միայն գիտամանկավարժական գործունեություն ծավալել: Թե այս ՀԿ-ները ինչ կապ ունեն գիտամանկավարժության հետ, ինչի դիմաց են վճարել Տիգրանյանին, դա էլ չի երեւում հայտարարագրում: Կարծում ենք՝ այստեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի: Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորը նաեւ վարկ ունի, որը հիփոթեք է՝ բնակարան ձեռք բերելու համար։

Հիփոթեքի գումարը տարվա վերջում կազմել է 22 մլն 212 հազար դրամ, սակայն վարկի մարման ծախսերի վերաբերյալ նախկինում թափանցիկության մասին զեկույցներ ներկայացնող Տիգրանյանի հայտարարագրում տեղեկություններ չկան՝ որքան է մարել, ինչ միջոցներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ