25 07 2023

ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից․ «Հրապարակ»

ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք  վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին:

Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում եւ մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։

Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։

Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված եւ Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ