12 07 2023

Փաշինյանը չէր ասում գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում. Տիրան Խաչատրյան. «Իրավունք»

Փաշինյանը չէր ասում գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում. Տիրան Խաչատրյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Իրավունքի» հետ զրույցում Խաչատրյանը դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ
այն, որ նա մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրա կանությանը:

«Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդեց Խաչատրյանը:

Խնդրանքին՝ պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է դա եղել, Խաչատրյանը նշեց. «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռքբերելու համար գումար չէինք ուզելու նրանից»:

Նա նաև նշեց, որ Փաշինյանն ուղիղ տեքստով չէր մերժել ԶՈՒ ղեկավարությանը ֆինանսավորման հարցում. «Այսպես ա սեմ, նա չէր ասում՝ չէ՛, գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում»:

Խաչատրյանը նաև հերքեց Փաշինյանի հայտարարությունները ՍՈՒ-30 ինքնաթիռների գործարքի վերաբերյալ: «ՍՈՒ-երի հետ կապված՝ կեղծիքներ են ներկայացնում՝ ինչ են ուզել, ով է խնդրել, ինչպես է խնդրել: Բայց ավել բան ես չեմ կարող ասել, քանզի նախաքննություն է գնում, թող նախաքննությունը պարզի: Եթե ես ավել բան ասեմ, դա կլինի օրենքի խախտում»,- եզրափակեց Խաչատրյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ