04 07 2023

ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ կվերսկսի իր աշխատանքը, ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, ադ մասին ՔՊ-ականները մեզ ասացին, որ դեռ հստակեցված չէ. նախորդ նստաշրջանից օրենքի նախագծեր են մնացել, որոնք չեն հասցրել քննարկել, դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վարելու նիստը, նա գործուղման է լինելու այդ ընթացքում. ԱԺ նախագահի փոխարեն՝ նիստերը կվարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Թերեւս սա կլինի այս ամռան վերջին արտահերթ նստաշրջանը, եթե, իհարկե, հրատապ հարցեր չառաջանան:

ՔՊ-ականները կփորձեն ավարտին հասցնել օրենքի նախագծերի քննարկումները, քանի որ առջեւում թեժ ամառ է սպասվում, իշխանականներն արդեն ողջ ռեսուրսով կանցնեն ավագանու ընտրությունների քարոզարշավի գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ