«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Դրանցից մեկը Նոր Նորք համայնքում է, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը նա գնել է 2019 թվականին, եւ այն համատեղ սեփականություն է հանդիսանում։ Նախարարը նաեւ 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։
Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Նրա միակ եկամուտը եղել է 21 մլն դրամը, որը նրա տարեկան աշխատավարձն է՝ որպես նախարար։ Վահան Քերոբյանը նաեւ վարկեր ունի. տարվա վերջում նրա հիփոթեքի գումարի մնացորդը կազմել է 49 մլն 527 հազար դրամ, մյուս վարկերի պատճառը հայտնի չէ, վարկի մարմանն ուղղված գումարն էլ 12 մլն դրամ է կազմել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը