Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն ընթացակարգով կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիներն, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի, մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել։
«Գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարող գնել այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք։ Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգը նույնն է։ Բոլորն էլ կարող են դիմել և համապատասխան գործարքը կնքել»,- ներկայացրեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը