20 06 2023

Նախագահը Երևանի Կենտրոնում գտնվող բնակարան և ավտոտնակ է նվիրատվություն ստացել․ «Ժողովուրդ»

Նախագահը Երևանի Կենտրոնում գտնվող բնակարան և ավտոտնակ է նվիրատվություն ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի մարտի 13-ին երդում տված եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Վահագն Խաչատուրյանն իրեն պատկանող անշարժ գույքերը կա՛մ նվիրատվություն է ստացել, կա՛մ ժառանգել։ Օրինակ՝ 2002 թվականին նա նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բնակարան եւ ավտոտնակ, իսկ 2017 թվականին էլ երկու հողամաս է ժառանգություն ստացել, որոնցից մեկը՝ Արաբկիրում, մեկը՝ Ձորաղբյուրում։

Նվիրատուների ցանկը, կամ թե ումից է ժառանգություն ստացել հողամասերը, նշված չեն։ Հաշվետու տարում բանկային հաշվին, առանց ավանդների, նախագահն ունեցել է 5 մլն 540 հազար դրամ, 23 մլն դրամ, 1 մլն դրամ, 267 եվրո եւ 163 դոլար։ Որպես կանխիկ դրամ նա տարվա վերջին հայտարարագրել է 15 հազար դոլար եւ 800 հազար դրամ գումար։

Մեկ տարում Խաչատուրյանը վաստակել է 15 մլն դրամ, որից 170 հազար դրամը եղել ԵՊՀ-ից՝ աշխատանքի վարձատրություն, 9 մլն 926 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն որպես ՀՀ նախագահ, 4 մլն 630 հազար դրամը եղել է նրա՝ ԲՏԱ նախարար ժամանակ եղած եկամուտը, 400 հազար դրամ՝ կրկին աշխատավարձ «Անտարես»-ից, և 101 հազար դրամ էլ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից։ Ծախսերի մասին որեւէ տվյալ Վահագն Խաչատուրյանի հայտարարագրում ներկայացված չէ։

Այսինքն՝ ստացվում է՝ նա ստացել է եկամուտ, բայց կարիք չի ունեցել ծախսելու դրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ