Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը