13 06 2023

Դատավորները հազիվ են ուշքի եկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից․ «Փաստ»

Դատավորները հազիվ են ուշքի եկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դատավորները հազիվ էին ուշքի եկել այս տարվա մարտին դատավորների հերթական ընդհանուր ժողովի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի «յուրատեսակ» գաղափարից՝ դատավորի օրը նշել մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը, երբ մամուլում բարձրաձայնվեց նրա մյուս «հանճարեղ» առաջարկի մասին՝ վերաքննիչ քրեական դատարանում ստեղծել ստվերային նախագահի ինստիտուտ, քանի որ նա չի կարողանում աշխատել այդ դատարանի գործող նախագահի հետ:

Իրավաբանական համայնքում հիմա ակտիվորեն հեգնում են, թե «դատաիրավական բարեփոխումների» այսպիսի ընթացքի դեպքում հեռու չէ այն օրը, երբ Կարեն Անդրեասյանը կառաջարկի դատավորի օրը նշել, ասենք՝ ապրիլի 24-ին՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների քանակը, իսկ իր աշխատանքի հարմարավետությունն ապահովելու համար էլ կառաջարկի ստեղծել ստվերային դատարաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ