03 06 2023

Նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով․ «Հրապարակ»

Նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանի ընտանիքը` հայրը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, եղբայրը` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, այս իշխանությունների թիրախում են 2018-ից ի վեր: 2020-ից քրեական գործ կա հարուցված, որով անցնում է Արա Մինասյանը: Եվ իշխանությունը նաեւ այս ընտանիքի ունեցվածքով է հետաքրքրված` Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ է քննվում: Այս ընտանիքից «պլստացել» է միայն կրտսեր որդին` Գրիգոր Մինասյանը, ով 2022-ի դեկտեմբերի վերջին նշանակվեց նախարար: Սակայն դրանից առաջ` մոտ 3 ամիս, այս պաշտոնը թափուր էր: Կարեն Անդրեասյանի` ԲԴԽ գնալուց հետո Մինասյանը պաշտոնավարում էր որպես ԺՊ:

Մեզ տեղեկություններ են հասել, որ նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով: Նա օգնել է, որ հայտնաբերվի իր ընտանիքի անդամներին, մասնավորապես` մորը պատկանող ինչ-որ գույք, եւ դրա շնորհիվ է շահել Փաշինյանի վստահությունը: Երեկ Գրիգոր Մինասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չկա նման բան, ինքը ցուցմունք չի տվել, ոչ էլ աջակցել է իրավապահներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ