30 05 2023

Բաբայանը պատրաստվում է 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում․ «Հրապարակ»

Բաբայանը պատրաստվում է 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը, պարզվում է, արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՀ նախագահը ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել` արգելելով բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաեւ տոների եւ հիշատակի օրերին կազմակերպվողները, եւ որոշակի սահմանափակումներ է մտցրել տեղեկատվական դաշտի համար։

Մեզ ասացին, որ ԱՀ պատկան մարմիններն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրել, փակել պետական գերատեսչությունների մուտքերը եւ 2018-ի հեղափոխական սցենարը կրկնել Ստեփանակերտում։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս քայլերն իրականացվել են ռուս խաղաղապահների խորհրդով, որպեսզի ներքին իրավիճակի ապակայունացում չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ