03 05 2023

Նախագահին դատի են տվել․ «Հրապարակ»

Նախագահին դատի են տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խաչատուր Աբգարեանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ դատարանից պահանջելով, որ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնի՝ դադարեցնել Խ․ Աբգարեանի ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ քաղաքացին ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, սակայն ՀՀ նախագահը չի դադարեցնում նրա քաղաքացիությունը, Աբգարեանն էլ դիմել է դատարան։

Հետաքրքիր է, որ Վահագն Խաչատուրյանի դեմ կա՛մ հայց են ներկայացնում, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրի, կա՛մ էլ քաղաքացիությունը դադարեցնի։ Հավանաբար, ՀՀ նախագահը դեռ լավ չի հասկացել՝ ում քաղաքացիություն տա, ում՝ քաղաքացիությունից զրկի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ