«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ մի շարք պաշտոնյաների դիմումներ է ուղարկել եւ կոնկրետ հարցադրումներ արել այն մասին, որ անհամապատասխանություն ու անճշտություն կա իրենց կողմից ներկայացված հայտարարագրերում, եւ իրենց գործունեության հետ կապված պարզաբանումներ է պահանջել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ: Ստացվում է՝ այս գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռեւս զբաղված է թղթաբանությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը